Յոթանասունչորս տարեկան հասակում մահկանացուն կնքեց համաշխարհային բռնցքամարտի մեծագույն լեգենդներից մեկը՝ Մոհամեդ Ալին, ով հայտնի էր նաև Կասիուս Քլեյ անունով:
Ավարտված մրցաշրջանով ավարտվում է նաև հանրահայտ շվեդ ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչի պարիսենժերմենյան կարիերան, որը, ի դեպ, նրա մարզական կենսագրության մեջ միակ թիմն է, որտեղ մնաց ամենաշատը՝ չորս երկար ու ձիգ տարի:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ասել է՝ իսկապես վտանգ կա, որ «Եվրո-2016» ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման ժամանակ ահաբեկչական գործողություններ կարող են իրականացվել:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ցավակցություն է հայտնել Մուհամեդ Ալիի ընտանիքին և նրա միլիոնավոր երկրպագուներին լեգենդար բռնցքամարտիկի մահվան կապակցությամբ:
Յոթանասունչորս տարեկան հասակում մահկանացուն կնքեց համաշխարհային բռնցքամարտի մեծագույն լեգենդներից մեկը՝ Մոհամեդ Ալին, ով հայտնի էր նաև Կասիուս Քլեյ անունով:
Այս օրերին ֆուտբոլի Հայաստանի ընտրանին Լոս Անջելեսում երկու ընկերական հանդիպում անցկացրեց Լատինական Ամերիկան ներկայացնող Գվատեմալայի ու Սալվադորի ընտրանիների հետ: Առաջինի մասին արդեն տեղեկացրել ենք՝ հաղթանակ 7:1 հաշվով:
ՖԻԴԵ-ն թարմացրել է աշխարհի հարյուր ուժեղագույն շախմատիստների ցուցակը: Հունիսի 1-ի դրությամբ մեր առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2792 միավորով հանգրվանել է չորրորդ հորիզոնականում:
Համաձայն ակումբի թվիթերյան էջի տեղեկացման, Դորտմունդի «Բորուսիայի» ու Գերմանիայի ազգային ընտրանու կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը նոր մրցաշրջանից հանդես կգա «Մանչեստր Սիթիի» կազմում, որի ղեկակալությունը ստանձնել է Մյունխենի «Բավարիայից» տեղափոխված Խոսեպ Գվարդիոլան:
Համաձայն բրիտանական Daily Star-ի հաղորդման, Լոնդոնի «Տոտենհեմը» նույնպես միացել է Հայաստանի ազգային ընտրանու և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին իր շարքերում ունենալու պայքարին:
WADA-ն (համաշխարհային դոպինգային միություն) իրականացրել է 2016-ի օլիմպիական խաղերի թեկնածու այն մարզիկների դոպինգ թեստերի վերստուգումներ, ովքեր մասնակցել են Պեկինի (2008 թ.) ու Լոնդոնի (2012 թ.) օլիմպիական խաղերին: Համապատասխանաբար փորձաքննության է վերցվել 454 և 265 փորձանմուշ (հայտնվում է, որ լոնդոնյան օլիմպիադայի գործընթացը շարունակվում է):
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...